Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

10:55, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:

6637 | 0
Facebook