Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները

13:35, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները

«Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Aurora Dialogues-ն անցկացվեց դեկտեմբերի 4-ին և 5-ին Բեռլինում՝ ընդգծելով Գերմանիայում և Եվրամիությունում թեմայի կարևորությունը: Միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին հեղինակավոր հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչներ, այդ թվում՝ Մերի Ռոբինսոնը, Լեյմա Գբովեն և Նորբերտ Լամերտը, ծավալվեց քննարկում և հնչեցին առաջարկներ, թե ինչպես Գերմանիան և ԵՄ-ն կարող են լուծում տալ ամենահրատապ գլոբալ միգրացիոն և փախստականների մարտահրավերներին: Մարդիկ թերագնահատում են գլոբալ միգրացիոն խնդրի ծավալները Համաժողովի ուշադրության կենտրոնում գլոբալ միգրացիոն խնդիրն էր և դրա մեծ ծավալները. 65 միլիոն մարդ լքել է իր տունը, և 700 միլիոնն ամբողջ աշխարհում կարտագաղթեր, եթե հնարավորություն ունենար: Այս թվերը չեն ընդգրկում այն բնակչությանը, որին հիմնականում չեն անդրադառնում միգրացիայի շուրջ հանրային քննարկումներում, ինչպիսիք են ներքին տեղահանված անձինք կամ 200 միլիոն մարդիկ, որոնք տեղահանման սպառնալիքի տակ են կլիմայական փոփոխությունների և մինչեւ 2050թ. դրա հետևանքների պատճառով: Իրականության թերընկալումը և դրա հետ կապ չունենալը՝ քննարկման կենտրոնում հիմնական զեկուցող Նորբերտ Լամերտը, որը Գերմանիայի Բունդեսթագի նախկին նախագահն է, ասաց. «Խոսել միգրացիայի մասին հաճախ նշանակում է խոսել սխալ ընկալումների մասին»: Մասնակիցները համակարծիք էին, որ հանրային քննարկումների հիմքում թերընկալումներ կան, մի փաստ, որը հստակորեն արտահայտված է 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչում, որը միջազգային հետազոտություն է՝ նվիրված հումանիտար հրատապ հիմնախնդիրների շուրջ հանրային ընկալումների վերհանմանն ու վերլուծությանը: Հետազոտությանը, որին մասնակցել է 6500 հոգի՝ 12 երկրից, փաստում է, որ մարդիկ կարծում են, որ իրենց երկրներն արդեն չափազանց շատ գործ են արել փախստականների համար, և, որ աշխարհում մարդիկ գնալով ավելի հոռետես են դառնում մարդկանց՝ անհատական կամ խմբակային փոփոխություն բերելու ունակության նկատմամբ: Հարցվածների ընդամենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում: Ինդեքսում արտահայտված խզումը և թերըմբռնումների շուրջ փաստարկները խթանել են միգրացիայի և ինտեգրացիայի շուրջ հանրային քննարկումների աճին, և փորձագետները փաստում են, որ առկա քննարկումը հավասարակշռված չէ և կտրված է իրականությունից: Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին Բարձր հանձնակատար և Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը ասաց. «Պատմությունները կարևոր են, բայց ցավոք մենք շատ քիչ բան ենք լսում գործընթացում ընդգրկված մարդկանցից: Կարևոր է հատկապես այն, թե ինչ է կատարվում մարդկանց հետ, երբ նրանք տեղաշարժի մեջ են որպես փախստականներ»: Նա նաև պնդեց, որ խնդրի արտացոլումը մեդիայում հաճախ շատ միակողմանի է և բացասական, ու որ խնդիրը քաղաքական տեսանկյունից արտացոլելը կարող է ազդել քննարկման և դրա ծավալների ընկալման վրա, և վերջապես, նպաստել արդյունավետ ինտեգրացիային: «Մենք պետք է հաղթահարենք զգացմունքների և իսկական փաստերի միջեւ խզումը», - ասաց Բունդեսթագի նախկին նախագահ Ռիտա Զյուսմութը: «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության հիմնադիր Ինգրիդ Համն էլ նշեց. «Մենք պետք է մտածենք ավելի քան գլոբալ մտածողությամբ: Երբ խոսում ենք միգրացիայի և փախչելու պատճառների մասին, պետք է նշել տեղեկատվության պակասը, ինչպես նաև Աֆրիկայի և Եվրոպայի միջև երկխոսության աճող անհրաժեշտությունը»:

920 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am