Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Թերթերի տեսություն

Դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից. «Հրապարակ»

10:45, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 18- ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարու­թյունյանի՝ Արմեն Կանևսկոյի մահվան 7-րդ տարելիցին: Նա, հիշեցնենք, մահացել է 2010 թ. դեկտեմբերի 18-ին՝ շաքարային դիաբետից: Արմեն Կանևսկոյը Ռուսաս­տանի Կրասնոդարի մարզի ամենաազդե­ցիկ հեղինակություններից էր, և նրա մահվան տարելիցին ամեն տարի տարբեր երկրներից քրեական հեղինակություն­ներ են ժամանում Հայաստան՝ այցելելով Երևանում գտնվող նրա գերեզմանին: Նախնական տեղեկություններով՝ այս տա­րի, ի թիվս քրեական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, Ռուսաստանից Հայաստան է ժամանելու նաև Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը (Սերգեյ Լալակին):

Ռուսաստա­նից բացի, քրեական հեղինակություններ կժամանեն նաև եվրոպական երկրներից: Նշենք, որ այժմ Հայաստանում է գտնվում Արմեն Կանևսկոյի եղբայրը՝ Արտյոմը, որը, ըստ տեղեկությունների, Հայաստա­նից դուրս չի գալիս անվտանգության տեսանկյունից: Սակայն, ասում են նաև, հայաստանյան քրեական հեղինակություն­ների հետ առանձնապես մտերմություն չի անում, նրա հիմնական «կռուգը» Ռուսա­ստանի գողերն են: Բայց Արմենի տարելի­ցին, բնականաբար, ներկա կգտնվեն նաև հայաստանյան ինչպես քրեաօլիգարխիկ, այնպես էլ քրեական հայտնի դեմքեր, որոնց համար սա դրսից ժամանած հեղինակու­թյունների հետ շփվելու առիթ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6459 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am