Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սեյրան Օհանյանը հայտնվել է ֆինանսական այնպիսի լուրջ կացության մեջ, որ որոշել է վաճառել իրեն պատկանող «Պիրամիդա» սրճարանը. «Իրատես»

10:10, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Սեյրան Օհանյանը հայտնվել է ֆինանսական այնպիսի լուրջ կացության մեջ, որ որոշել է վաճառել իրեն պատկանող «Պիրամիդա» սրճարանը. «Իրատես»

«Ասում են, թե ճիշտ է, «ՕՐՕ» դաշինք այլևս գոյություն չունի, այնուհանդերձ, նրա բաղկացուցիչները հույսները չեն կտրել, որ ԵՄ համաձայնագրի ֆոնին ներքաղաքական զարգացումներ տեղի կունենան, ավելին` չեն բացառել պայթյունը ղարաբաղյան ճակատում: Ամռանը նրանք առանձին-առանձին մինի-հավաքագրումներ են արել, սակայն, փող չունենալու պատճառով, կասեցրել են «գործընթացը»:

Բանն այն է, որ «ՕՐՕ»-ի ֆինանսական հարցերը մշտապես լուծել է Սեյրան Օհանյանը. Վարդան Օսկանյանը ՏԻՄ ընտրություններից հետո (Գյումրու և Վանաձորի ընտրություններին լուրջ փող է բերել, սակայն այն նպատակին չի ծառայել, «կերվել» է) այլևս չի ցանկացել «թաթախվել», մի կոպեկ իսկ բերել, ողջ ծանրությունը մնացել է Օհանյանի ուսերին:

Այսօր Սեյրան Օհանյանը, որը, ասում են, փակել է Սամվել Բաբայանի պարտքերը, հոգացել Վիկտոր Դալլաքյանի կուսակցության ծախսերը, հայտնվել է ֆինանսական բավականին լուրջ կացության մեջ, այնքան բարդ, որ որոշել է վաճառել Սայաթ-Նովա փողոցում գտնվող իրեն պատկանող «Պիրամիդա» սրճարանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4947 | 0
Facebook