Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հ. Նաղդալյանը հրաժարվել է անձնական միջոցներով վճարել ԱԺ հաշվին եկած 2 մլն դրամ հեռախոսային վճարը՝ պատճառաբանելով, որ սնանկ է. «Ժամանակ»

10:00, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Հ. Նաղդալյանը հրաժարվել է անձնական միջոցներով վճարել ԱԺ հաշվին եկած 2 մլն դրամ հեռախոսային վճարը՝ պատճառաբանելով, որ սնանկ է. «Ժամանակ»

«ԱԺ ՀՀԿ խմբակցության ղե­կավար Վահրամ Բաղդասարյա­նը, ով խոստովանել էր, որ ինքն էլ է հեռախոսի հետ կապված խնդիր ունեցել, ինչի արդյուն­քում մոտ 1 մլն դրամի հասնող հեռախոսավարձ է եկել ԱԺ հաշ­վին, իր անձնական միջոցներից վճարել է այդ գումարը: Բայց Բաղդասարյանը ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանին հորդորել է, որ նույնը անի նաև ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բյուջեին մոտ 3,5 մլն դրամի վնաս է հասցրել, որ­պեսզի իրենք կարողանան ասել, որ այդ գումարները բյու­ջեից չեն վճարվել, պատգամա­վորները փոխհատուցել են հասցված վնասը: Բաբլոյանն էլ ասել է, որ այդ հարցով արդեն դիմել է Նաղդալյանին, ով պա­տասխանել է, որ ինքը սնանկ է, չի կարողանում նույնիսկ իր վարկերը սպասարկել: Պարզ­վում է՝ երկիրն այնպիսի ծանր վիճակում է, որ վարկեր ունեն նաև ՀՀԿ-ականները, դեռ մի բան էլ չեն կարողանում դրանք սպասարկել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5338 | 1
Facebook