Լոնդոնում ավարտվեց «London Chess Classic» շախմատի գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում էր Լևոն Արոնյանը։ Մեր շախմատիստը, վաստակած 4 միավորով, զբաղեցրեց 7-րդ տեղը։ Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան՝ 6 միավորով։ Նույնքան միավոր վաստակեց նաև Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչին։ Հաղթողին պարզելու համար շախամատիստները մրցեցին թայ-բրեքում, որտեղ ավելի ուժեղ գտնվեց Կարուանան։ Լավագույն եռյակը եզրափակեց Մաքսիմ Վաշյե Լագրավը՝ 5 միավորով։
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1․ Ֆաբիանո Կարուանա՝ 6 միավոր
2․ Յան Նեպոմնյաշչի՝ 6 միավոր
3․ Մաքսիմ Վաշյե Լագրավ՝ 5 միավոր
4․ Ուեսլի Սո՝ 5 միավոր
5․ Մագնուս Կարլսեն՝ 5 միավոր
6․ Հիկարու Նակամուրա՝ 4,5 միավոր
7․ Լևոն Արոնյան՝ 4 միավոր
8․ Սերգեյ Կարյակին՝ 3,5 միավոր
9․ Մայքլ Ադամս՝ 3 միավոր
10․ Վիշվանաթան Անանդ՝ 3 միավոր