Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդիրա Գանդիի թոռը ղեկավարել է Հնդկաստանի ամենահին ու ազդեցիկ կուսակցությունը

21:50, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ինդիրա Գանդիի թոռը ղեկավարել է Հնդկաստանի ամենահին ու ազդեցիկ կուսակցությունը

47-ամյա հնդիկ քաղաքական գործիչ Ռահուլ Գանդին դարձել է երկրի ամենահին ու ազդեցիկ կուսակցության՝ «Հնդկական ազգային կոնգրես»-ի ղեկավարը: Այն հիմնվել է դեռ 1885 թվականին, հայտնում է DW-ն:

Այսպիսով, կուսակցության ղեկավարությունը մորից՝ Սոնյա Գանդիից անցել է որդուն: Սոնյա Գանդին կուսակցությունը ղեկավարում էր 19 տարի: Ռահուլ Գանդին շարունակում է ընտանեկան ավանդույթը: Նրա մայրը, հայրը, տատիկը ու նախապապը ժամանակին ղեկավարել են կուսակցությունը:

5626 | 0
Facebook