Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ով թույլ է տալիս, որ իր ենթակաները ժողովրդին այդպես վերաբերվեն, իրավունք չունի զբաղեցնելու ՀՀ նախագահի պաշտոնը». «Երկիր ծիրանի»

20:55, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
«Ով թույլ է տալիս, որ իր ենթակաները ժողովրդին այդպես վերաբերվեն, իրավունք չունի զբաղեցնելու ՀՀ նախագահի պաշտոնը». «Երկիր ծիրանի»

«Երկիր ծիրանի» կուսակցության անդամներն, ովքեր ՀՀԿ-ի դիմաց պահանջում էին Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի հրաժարակակնները, հայտարարեցին, որ փոխանակ վերջինները մտածեն՝ ինչու մարդիկ չեն կարողանում միս ու կարագ գնել, հանդես են գալիս աղքատներին նվաստացնող հայտարարություններով:

«Ինչո՞ւ մարդը չի կարողանում միս գնել ու կարտոֆիլ է ուտում, որովետև մսի փող չունի: Հարցի պատասխանն իրենց մեջ թող փնտրեն, այնպես անեն, որ մարդիկ տարին մեկ անգամ միս ուտեն: Էժանացրե՛ք, որ գոնե Ամանորին մարդիկ միս ուտեն: Ամենասոսկալին գնաճը չէ, այլ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ կոչվողի վերաբերմունքը: Այն մարդն, ով թույլ է տալիս, որ իր ենթակաները ժողովրդին այդպես վերաբերվեն, իրավունք չունի զբաղեցնելու ՀՀ նախագահի պաշտոնը»,- հայտարարեցին կանայք:

Ինչպես արդեն հայտնել էինք, կուսակցության անդամներն իրենց հետ բերել էին կարտոֆիլներ՝ վրան փակցված ՀՀԿ-ականների լուսանկարները:

3885 | 1
Facebook