Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Հայկազ Բաղմանյանը պիտի պատժվեր Ս. Սարգսյանի Պաշտպանության նախարար եղած ժամանակ». Արամ Հարությունյան

19:15, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
«Հայկազ Բաղմանյանը պիտի պատժվեր Ս. Սարգսյանի Պաշտպանության նախարար եղած ժամանակ». Արամ Հարությունյան

«Նա նույն Հայկազ Բաղմանյանն է, ով աշխատել է նաև Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ: Նրա պաշտոնանկությունը ևս ցուցադրական մի ֆոն է, թե տեսեք` այն գեներալներն, ովքեր իրենց չեն պահել այնպես, ինչպես որ պետք է պահեին, պատժվել են` ազատվելով պաշտոնից: Այստեղ դարձյալ ամեն ինչ Ս. Սարգսյանի ցանկությամբ է կատարվում: Ես գտնում եմ, որ Հայկազ Բաղմանյանը պիտի պատժվեր Սերժ Սարգսյանի նախարար եղած ժամանակ: Չեմ կարծում, որ այդ մարդը փոխվել է. այսինքն` այն ժամանակ լավն է եղել, հիմա վատն է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից գեներալ լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ազատման թեմային, ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Մենք գիտենք, թե Ս. Սարգսյանի ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ գեներալ Մանվելն ինչեր է արել... Էդ հարստությունները որտեղի՞ց: Նույնն էլ այդ Բաղմանյանն է, և վստահ եմ, որ նրա նման էլի կլինեն»,- կարծիք հայտնեց Արամ Հարությունյանը:

6220 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am