Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սերժ Սարգսյանը կպատժի Հակոբ Հակոբյանին «դուրս տալու» համար

17:15, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Սերժ Սարգսյանը կպատժի Հակոբ Հակոբյանին «դուրս տալու» համար

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի աղմկահարույց հայտարարությունն՝ աղքատների ու թանկացումների թեմայով, հասել է մինչև Մարտունի և նախագահական (Հակոբյանը ծնունդով Մարտունիից է): Ասում են՝ նախագահն իր անմիջական ենթակաների միջոցով զգուշացրել է հրապարակային արտահայտություններում լինել զգույշ, առանց այդ էլ ժողովուրդը լարված է, ցնցումներ պետք չեն: Ըստ լուրերի՝ մարտունեցիներն էլ այս օրերին ստորագրահավաք են անցկացնում՝ Հակոբյանին մանդատից զրկելու պահանջով: «Եթե աղքատ ենք, ապա զուտ մի բանի համար, որ Ձեր նման պատգամավորներ և կառավարիչներ ունենք»,- բարձրաձայնել են նրանք:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
37280 | 11
Facebook