Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեն Լադենի որդին Սաուդյան Արաբիային մեղադրել է դավաճանության համար

17:20, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Բեն Լադենի որդին Սաուդյան Արաբիային մեղադրել է դավաճանության համար

«Ալ Քաիդա» խմբավորումը հրապարակել է աշխարհի համար մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդու՝ Համզա բեն Լադենի 17 րոպեանոց աուդիոհոլովակը: Նա Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին մեղադրել է պաղեստինյան գործի դավաճանության համար, հաղորդում է Newsru.co.il-ը:

Փորձագետները կարծում են, որ աուդիոհոլովակը ձայնագրվել է Երուսաղեմի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից առաջ, այլապես Համզան այդ մասին կհիշատակեր:

Հրապարակման ևս մեկ պատճառ կարող էր հանդիսանալ ԴԱԻՇ-ի կողմից արված մեղադրանքները, որոնց համաձայն, իրենց մրցակիցները մոռացել են «օկուպանտներից» Երուսաղեմի ազատագրման մասին: ԴԱԻՇ-ն իրեն Երուսաղեմի սրբավայրերի իրական պահապան է համարում:

Սա Համզայի արդեն երրորդ ելույթն է, որում նա սուր քննադատության է արժանացնում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին:

6649 | 0
Facebook