Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ելք»-ը նախաձեռնում է ստեղծել քննող հանձնաժողով՝ մանկապարտեզներում չարաշահումների, դրամահավաքների և այլ խնդիրներով զբաղվելու համար

16:50, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
«Ելք»-ը նախաձեռնում է ստեղծել քննող հանձնաժողով՝ մանկապարտեզներում չարաշահումների, դրամահավաքների և այլ խնդիրներով զբաղվելու համար

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախակրթական մի շարք ուսումնական հաստատություններում անընդհատ նկատվում են չարաշահումներ աշխատանքի կազմակերպման, ապօրինի դրամահավաքների, տնօրենների, դաստիարակների, դայակների մասնագիտական գործունեության, երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու, խմբերի խտության և այլ խնդիրների վերաբերյալ: Խնդրահարույց են նաև Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված դրամական միջոցների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաև «Օգնիր մանկապարտեզիդ» համացանցային կայքով հանգանակված գումարների ծախսումը:

Շատ հաճախ բողոքները հնչում են ծնողների կողմից, սակայն դրանք մնում են անանուն և թույլ չեն տալիս պարզել այդ բողոքների իսկությունը: Ծնողներն էլ մտավախություն են ունենում, որ բողոքների հրապարակայնացման դեպքում իրենց երեխաները տվյալ ՆՈՒՀ-երում կենթարկվեն կոշտ վերաբերմունքի, ինչի վերաբերյալ նույնպես կան բողոքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ելնելով այն փաստից, որ նշված խնդիրների վերաբերյալ «ԵԼՔ» խմբակցությունը քաղաքացիներից ստացել է բազմաթիվ բողոքներ, որոնք վկայում են ՆՈՒՀ-երում դրանց համակարգային բնույթի մասին, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 35-րդ հովածի 1-ին մասով, «ԵԼՔ» խմբակցությունը նախաձեռնում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ուսումնասիրության քննող հանձնաժողով ստեղծելու գործընթացն օրենքով սահմանված կարգով՝ ներկայացնելով համապատասխան պահանջը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ MAMUL.am-ը նույնպես անդրադարձել էր այս խնդրին։ Խմբագրություն ահազանգած ծնողները նշել էին, որ մայրաքաղաքի մանկապարտեզներում դրամահավաքություն է և իրենք յուրաքանչյուր ամիս որոշակի գումար են վճարում մանկապարտեզներում բացված «Օգնիր մանկապարտեզիդ» հիմնադրամին։

1413 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր