Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին իրեն ռազմագերի է համարում

16:05, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին իրեն ռազմագերի է համարում

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին դատարանի դահլիճում հայտարարել է, որ իրեն ռազմագերի է համարում և իր համախոհներին չի հորդորում «կտրուկ գործողությունների» դիմել, բայց վստահ է, որ բողոքի շարժումը կընդլայնվի: Սաակաշվիլին նշել է, որ առաջին անգամ ձերբեկալվել է 1986թ., ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից, Ուկրաինայում, երբ ինքն ուսանող էր: Ըստ քաղաքական գործչի՝ այդ ժամանակներից ի վեր Ուկրաինայում ոչինչ չի փոխվել:
     Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Սաակաշվիլին դատարան է տեղափոխվել, նրա նկատմամբ խափանման միջոց պետք է սահմանվի: Հնարավոր է՝ նա տնային կալանքի ենթարկվի:

4974 | 1
Facebook