Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում 35 տարվա մեջ առաջին անգամ կինոթատրոններ կբացվեն

18:10, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիայում 35 տարվա մեջ առաջին անգամ կինոթատրոններ կբացվեն

Սաուդյան Արաբիայում 35 տարվա մեջ առաջին անգամ կինոթատրոններ կբացվեն, հաղորդում է The National-ը:

Թագավորության մշակույթի և տեղեկատվության նախարար Ավադ բեն Սալեհ ալ-Ավադի խոսքով՝ արդեն սկսվել է լիցենզիաների տրամադրումը:

Պլանավորվում է, որ բացումը կկայանա հաջորդ տարվա մարտին:

Սաուդյան Արաբիայում ֆիլմերի հանրային ցուցադրությունն արգելվել էր 1980-ականներին: Կրոնական գործիչները նման միջոցառումները «անբարոյականություն» են համարում:

Հաղորդվում է, որ այդ քայլն իրականացվում է «2030-ի տեսլական» ծրագրի շրջանակներում, որը ղեկավարում է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: Այդ նույն ծրագրի շրջանակներում 2018թ. Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան մեքենա վարել, ինչպես նաև սպորտային միջոցառումներ այցելել:

11937 | 0
Facebook