Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Մոսկվան շփոթեցրել է Երևանին և Բաքվին». ՆԱՏՕ

14:55, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
«Մոսկվան շփոթեցրել է Երևանին և Բաքվին». ՆԱՏՕ

Ռուսաստանը փորձում է վերաինտեգրել Անդրկովկասին և այն օգտագործել ՆԱՏՕ-ի հետ իր հակազդեցության համար: Դրա համար Մոսկվան 3 «С»-երի սկբունքն է մշակել (C3 — Confrontation, Cooperation, Confusion), այսինքն՝ «առճակատում, համագործակցություն, շփոթեցում»: Այս մասին ասվում է Անդրկովկասում ռուսական ռազմական ներկայության թեմայով Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանական քոլեջի զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ տարածաշրջանում Մոսկվայի ռազմական ներկայությունը կազմված է 2 բաղադրիչներից: Առաջին հերթին, դա այսպես կոչված «սահմանափակ հասանելիությամբ» մեխանիզմների գործարկումն է, որն իր մեջ է ներառում հակաօդային պաշտպանական հզոր և ինքնաբավ տեղային համակարգերի ստեղծում, որն ունակ է կանգնեցնել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները, ինչպես նաև օպերատիվ մարտավարական հրթիռները:

Նման միջոցներ են առկա Հայաստանում՝ Գյումրիի, ինչպես նաև Էրեբունիի ռազմաբազաներում:

Տարածաշրջանում Ռուսաստանի կողմից իրականացվող «սահմանափակ հասանելիությամբ» ռազմավարության երկրորդ բաղադրիչն, ըստ ՆԱՏՕ-ի վերլուծաբանների, հարձակման համակարգերի տեղակայումն է, որոնց հիմք են հանդիսանում «Իսկանդեր-Մ» հրթիռները, ինչպես նաև հարվածային ավիացիոն համակարգերը:

3 «С»-երի սկբունքը կիրառվում է և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ: ՆԱՏՕ-ի վերլուծաբանների կարծիքով՝ Բաքվի և Երևանի նկատմամբ Ռուսաստանը կիրառում է «հավասարակշռման համակարգը»՝ քաղաքական հակասող մեսիջներ ուղարկելով, իր զինտեխնիկան վաճառելով և իր համար քաղաքական «ծածկ» ապահովելով:

Զեկույցում ասվում է նաև, որ հենց դրանով է Ռուսաստանը պահում տարածաշրջանի ստատուս քվոն:

ՆԱՏՕ-ի վերլուծաբանները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ Իրանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմական գործարքները Մոսկվայի կամքից կախվածություն են առաջացնում ոչ միայն Անդրկովկասի պետություններում, այլ նաև անուղղակիորեն ճնշում են գործադրում Թուրքիայի վրա, որի հետ ներկա պահին ռուսական ժամանակակից հակաօդային պաշտպանական համակարգերի գնման մասին բանակցություններ են ընթանում, ինչն անհանգստություն է առաջացնում ՆԱՏՕ-ում:

9191 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am