Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթում Սրբուհի Ավանեսյանն զբաղեցրել է 2-րդ տեղը

14:50, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
«Թոփ մոդել ԱՊՀ» մրցույթում Սրբուհի Ավանեսյանն զբաղեցրել է 2-րդ տեղը

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել «Թոփ մոդել ԱՊՀ» 2017 միջազգային մրցույթը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մրցույթի մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 18 երկրների թոփ մոդելներ: Նրանց մեջ են պրոֆեսիոնալ մոդելներ ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Մերձբալթյան երկրներից, Ռումինիայից և Բուլղարիայից: Հայաստանից հեղինակավոր ստուգատեսին կմասնակցել են մոդելներ Սրբուհի Ավանեսյանը և Սեդա Սարգսյանը:

Եվ այսպես, մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչ Յանա Ռուբցովան։ Հայուհի Սրբուհի Ավանեսյանն արժանացել է «2-րդ թոփ մոդել ԱՊՀ» մրցանակին։

Նշենք, որ մոդելները, բացի բուն մրցույթից, նաև հնարավորություն ունեին մասնակցելու վարպետության դասերի, ինչպես նաև բացահայտել Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր:

6762 | 0
Facebook