Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Պուտինը հրամայել է հանել ռուսական զորքերը Սիրիայից

14:25, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Պուտինը հրամայել է հանել ռուսական զորքերը Սիրիայից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ով այսօր այցելել է Սիրիայի Հմեյմիմ ռուսական ավիաբազա, հրամայել է հանել երկրի տարածքից ռուսական զորքերը:
     «Պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի պետին հրամայում եմ սկսել ռուսական զորամիավորումների դուրս բերումը»,- ելույթ ունենալով զինվորականների առջև՝ հայտարարել է Պուտինը:
     Նա նշել է, որ ռուս զինծառայողները հայրենիք են վերադառնում հաղթանակով: Պուտինը հավելել է, որ եթե ահաբեկիչները դարձյալ գլուխ բարձրացնեն, ապա Ռուսաստանն այնպիսի հարվածներ կհասցնի, որ նրանք նախկինում երբեք չեն տեսել:
     Հմեյմիմում Պուտինին դիմավորել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ու Սիրիայում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովկինը:

| | |
4497 | 0