Խնդրում ենք սպասել...

Համացանց

«47 տարեկանում դիսերտացիա պաշտպանած «կրթական գործի սույն Կոլումբոսն» ընդամենն ունի 3-4 գիտական հոդված». Գ. Համբարյանը՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի մասին

14:30, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
«47 տարեկանում դիսերտացիա պաշտպանած «կրթական գործի սույն Կոլումբոսն» ընդամենն ունի 3-4 գիտական հոդված». Գ. Համբարյանը՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի մասին

Ուսումնասիրելով հայաստանյան խոշորագույն բուհերի ռեկտորների ինքնակենսագրությունը` շատ հետաքրքիր փաստ արձանագրեցի... Ի տարբերություն ներքոնշյալ ցանկում բերված ռեկտորների` ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանն, ով իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ իրեն մտավորական անվանեց, իր ինքնակենսագրությունում, որն ի դեպ, մյուսների համեմատ շատ աղքատիկ է, լինելով բուհի ռեկտոր, չի անդրադարձել իր գիտական գործունեությանը՝ հրատարակված գիտական աշխատանքներին, որը նորմալ ռեկտորների համար ՊԱՏԻՎ և ՀԱՐԳԱՆՔ է... Օրինակ, Երևանի պետհամալսարանի պաշտոնական էջից կարելի է տեղեկանալ, որ ՊԱՏՄԱԲԱՆ Արամ Սիմոնյանը 81 գիտական աշխատանքի և 4 մենագրությունների հեղինակ է... Հայաստանի պետական Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը՝ 108 գիտական, մեթոդական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ՊԱՏՄԱԲԱՆ Ռուբեն Միրզախանյանը՝ 6 գրքի, 50-ից ավել գիտական և 70 հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ 50-ից ավելի գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ 70 գիտական աշխատությունների հեղինակ է, Վ. Բրյուսովի անվան Լեզվաբանական համալասրանի նորաթուխ ռեկտոր Կարինե Հարությունյանը՝ 50 գիտական աշխատությունների, գրքերի և մեթոդական ուղեցույցների հեղինակ է...
     Ոչ պակաս «պտղաբեր» են մարզերի բուհերի ռեկտորները. Վանաձորի պետհամալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը 70 հոդվածների և 8 գրքերի հեղինակ է, Գավառի պետհամալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ 70 գիտական հոդվածների հեղինակ է, Գորիսի պետհամալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ 90 գիտական և ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է...
     Հայաստանյան խոշորագույն բուհերի ռեկտորների բավական ճոխ կենսագրությունների կողքին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի առանց այդ էլ «լակոնիկ» ինքնակենսագրությունում բացակայում է վերջինիս գիտական գործունեության վերաբերյալ որևէ տեղեկություն... Կարճատև ուսումնասիրությունը պարզեց, որ ամեն ինչ ավելի պարզ է, քան մտածում էի... Զարմանալի ոչինչ չկա... 47 տարեկանում դիսերտացիա պաշտպանած «կրթական գործի սույն Կոլումբոսն» ընդամենն ունի 3-4 գիտական հոդված և հավանաբար ամաչում է այդ մասին տեղեկությունը զետեղել բուհի պաշտոնական կայքում... Անկեղծ ասած, դա ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ է և, իրոք շատ ամոթ է, որ իրեն մտավորական համարող մարդը, բուհի ռեկտորը, ատենախոսությունը պաշտպանելուց հետո 13 տարվա ընթացքում ոչ մի հոդված չի հրատարակել (հասկանալի է, որ նկատի ունեմ գիտական լուրջ հոդվածը)... Այդ 3 հոդվածն էլ պետք են եղել դիսերտացիան պաշտպանելու համար... Զարմանալի է, ինչպես կարելի էր Շիրակի Մայր բուհը վստահել մեկին, ով գիտության և բուհական կրթության հետ որևէ աղերս չունի, երբևէ չի դասավանդել բուհում, որի հրատարակած հոդվածները կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա... Իսկ որպես կրթական գործի կազմակերպիչ նա ձախողված է. օրինակները բազմաթիվ են... Սահակ Մինասյանի ՇՊՀ-ում գործած, ինչպես ասում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, «թերությունները» հանցագործություններ են Շիրակի Մայր բուհի նկատմամբ...
     Հետաքրքիր փաստ ևս... Պարզվում է, դեռ անցյալ տարվանից ռեկտոր Մինասյանը կես դրույքով դասախոս է ձևակերպված Գործարարության և վարչարարության ամբիոնում և նրա անունը, որպես դասախոս, գրված է մատյաններում... Սակայն ռեկտոր Մինասյանին հարիր չէ լսարան մտնել... Նա մեկ օր լսարան չմտնելով` այդ կես դրույքի դիմաց ապօրինի աշխատավարձ է ստանում... Պարոն Մինասյանի ամսական 700 հազար դրամ աշխատավարձին գումարում ենք ևս 85 հազար դրամ և ստացվում է,որ ՇՊՀ ռեկտորն ամսական ստանում է 785 հազար դրամ աշխատավարձ... Ժամանակին ռեկտոր Մինասյանն ինձ ասաց,որ երկու ժամ պատմությունից որևէ թեմա կարդալուց հետո կարող է մտնել լսարան և,ինչպես նա է ասում՝ «խելռցնել ուսանողներին»... Իսկ այժմ պարզվում է, որ նույնիսկ իր մասնագիտական դասաժամերն է անտեսում... Ռեկտոր Մինասյանի համար, ով մի քանի հոգու ներկայությամբ հայտարարեց, որ իր ժամանակներում պատմության բաժին ընդունվում էին միայն դեբիլները,ավելի հեշտ է «դեբիլ» պատմաբաններին լսարանում փոխարինել, քան սեփական մասնագիտական առարկաները դասավանդել...
     Հ.Գ. Հուսամ՝ այս գրառմանս արդյունքում որոշ գիտնականներ, որոնք վատ սոցիալական պայմաններում են ապրում, հոդվածներ գրելու պատվերներ կստանան ռեկտորից, որն այդպիսի մանր-մունր բաների վրա ժամանակ չի ծախսում... Նա ավելի կարևոր հարց է լուծել և լուծում՝ «ինչպես փոշիացնել ՇՊՀ-ի ժառանգած 500 միլիոն դրամը» և անվճար աշխատավարձ ստանալ լսարան չմտնելու դիմաց...

8476 | 0
Facebook