Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ա լիգա. հայտնի են 6-րդ տուրի հանդիպումների արդյունքները

14:00, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ա լիգա. հայտնի են 6-րդ տուրի հանդիպումների արդյունքները

Կայացել են բասկետբոլի Ա լիգայի Հայաստանի առաջնության 6-րդ տուրի հանդիպումները։ «Գրանդ սպորտ»-ը սեփական հարկի տակ 75։82 հաշվով զիջել է «Շիրակ»-ին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հայկազ Գրիգորյանը («Շիրակ»)՝ վաստակած 33 միավորով։ «Արթիկ»-ը հյուրընկալվելիս 79։71 հաշվով առավելության է հասել «Ինժեներ»-ի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել է Արտավազդ Ղռաթյանը («Արթիկ»)՝ 29 միավորով։ Երևանի «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ 80։66 հաշվով առավելության է հասել «Արցախ»-ի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ալեքսա Սիմոնովիչը («Արցախ»)՝ վաստակած 35 միավորով։ Այսպիսով, մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Ուրարտու»-ն: Նույնքան միավոր ունի նաև «Արցախ»-ը, բայց 1 խաղ պակաս է անցկացրել:

2374 | 0
Facebook