Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Մարզպետարանների համակարգիչներում էն շարիկով խաղն ա ինստալյացիա արած, որը 20 տարի ա՝ խաղում են». Էդմոն Մարուքյան

13:00, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
«Մարզպետարանների համակարգիչներում էն շարիկով խաղն ա ինստալյացիա արած, որը 20 տարի ա՝ խաղում են». Էդմոն Մարուքյան

Աժ ճեպազրույցների ժամին ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խոսեց նաև պետական ուռճացված համակարգի մասին, երբ, օրինակ, ամեն մարզպետարանում 3-4 փոխմարզպետ է աշխատում: «Մտեք մարզպետարաններ, ո՞վ ա աշխատում: Կոմպյուտերների մեջ խաղ կա, ես լավ չեմ հասկանում էդ խաղերից, կլոր բան ա, կնոպկեն սեղմում ես, շարիկը պտտվում ա, գալիս, խփում ա, գըմփ: Մարզպետարանում էդ խաղն ա ինստալյացիա արած ու 20 տարի ա՝ խաղում են: Ու ցավալին այն է, որ էս ամենից հետո պաշտոնյաները գյուղացուն մեղադրում են, թե լավ չես աշխատում, հողդ մշակած չի»,- նկատեց նա՝ հորդորելով հողերի անմշակ լինելու մասին ոչ թե խոսել, այլ պատճառը պարզել. «Հնարավոր է՝ կողքի տան տղամարդկանցից մեկն արտագնա աշխատանքի է, փող է ուղարկում, տրակտորիստին են տալիս, հողը վարում ա, իսկ էն մի տւնը, մի կով ունի, մորթել ա, որ նպաստ ստան, հողն էլ չի կարում մշակի... թող տեսնեն՝ ինչի՞ ա տենց»:

Ավելի վաղ պատգամավորն անդրադարձել էր ՀՀ նախագահի աղմկահարույց ելույթին ու ընդգծել՝ դրանով արձանագրվեց, որ բարձր իշխանությունը տեղյակ է եղել թալանի մասին:

Մարուքյանը խոսել էր նաև ՀՀԿ-ականներ Հակոբյանի ու Հարությունյանի սկանդալային հայտարարությունների մասին ու հորդորել չմոռանալ, որ նրանք այն պատգամավորներն են, որոնց ընտրել են ՀՀ քաղաքացիները՝ ՀՀԿ-ին ձայն տալով:

1419 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am