Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆիզիկական անձանցից ընդունվող դրամային ավանդները ՀՀ բանկերում

13:15, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ֆիզիկական անձանցից ընդունվող դրամային ավանդները ՀՀ բանկերում

Հայաստանյան բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, ֆիզիկական անձանց ներգրավող դրամային ավանդատեսակների հետևյալ տարբերակներն են ներկայացնում.

Ամենաբարձր տոկոսադրույքով դրամային ավանդը ներգրավում է «Կոնվերս բանկ»-ը ` «Կուտակային կենսաթոշակային» ավանդատեսակի եկամտաբերությունը կազմում է 14%։
     12.5% եկամտաբերությամբ «Մանկիկ» ավանդ ներգրավում է «Հայբիզնեսբանկ»-ը:
     12% եկամտաբերությամբ «Ընտանեկան կապիտալ» ավանդ ներգրավում է «Յունիբանկ»-ը:
     11.5% եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում են «Հայբիզնեսբանկ»-ն՝ ավանդ «Շահավետ» և «Կոնվերս բանկ»-ն՝ ավանդ «Կարաս»:
     11% եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում են «Հայէկոնոմբանկ»-ն՝ ավանդ «Ժամկետային» և ավանդ «Հարմար նոր»:
     Հայկական բանկերում Ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային մյուս ավանդատեսակներին ու դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Իսկ համաձայն ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային ավանդների եկամտաբերության` բանկերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Կոնվերս բանկ»-ը:

4829 | 0
Facebook