Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ողջ աշխարհում բանկեր թալանող ռուս ցանցահենների նոր խմբավորում է հայտնաբերվել

13:40, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ողջ աշխարհում բանկեր թալանող ռուս ցանցահենների նոր խմբավորում է հայտնաբերվել

Փորձագետները հայտնել են ողջ աշխարհում բանկեր թալանող ռուսախոս ցանցահենների նոր՝ MoneyTaker (МТ) խմբավորման հայտնաբերման մասին, գրում է «Коммерсантъ»-ը:

«MoneyTaker-ն աշխատում է 2016թ.-ից և այդ ընթացքում հասցրել է մոտ 20 հարձակում իրականացնել առավելապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բանկերի վրա»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ խմբավորումը հաջողվել է բացահայտել միայն այժմ:

МТ-ի ցանցահեններն օրինական գործիքներ են տեղադրում բանկերի կողմից օգտագործվող սերվերների վրա: Սակայն հանցագործների սերվերն սկզբունքային տարբերություն ունի. այն չի հարձակվում, այլ վերահսկում է հարձակումները: Նշվում է, որ МТ-ի չարագործները համբերատար են և միշտ հարմար պահի են սպասում, եթե նույնիսկ նրանց արդեն հաջողվել է համակարգ մուտք գործել:

5692 | 0
Facebook