Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիի կինը հայտնել է քաղաքական գործչին Վրաստանին արտահանձնելու Կիևի ծրագրերի մասին

12:35, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլիի կինը հայտնել է քաղաքական գործչին Վրաստանին արտահանձնելու Կիևի ծրագրերի մասին

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին արտահանձնել Վրաստանին, որտեղ նա հետաքննվում է լիազորությունների չարաշահման գործով:

Այս մասին վրացական «Рустави 2» հեռուստաալիքի եթերում հայտնել է քաղաքական գործչի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը:

Նրա խոսքով՝ այդ հարցով Կիևն ու Թբիլիսին համատեղ են գործում: Սաակաշվիլիի կինն ընդգծել է, որ ուկրաինական դատարանի արդարացի որոշման հույս չունի: Այսօր դատարանը կորոշի Սաակաշվիլիի համար խափանման միջոցի հարցը:

«Ամենայն հավանականությամբ, դատարանի որոշումն արդեն թելադրված է ուկրաինական իշխանությունների կողմից: Հնարավոր է, որ տնային կալանքի մասին որոշում կընդունվի, սակայն դա արվում է ժամանակ շահելու և վրացական դատարանի վճռին սպասելու համար, և միայն հետո, ըստ կանխամտածված ծրագրի, նրան Կիևից կարտահանձնեն Վրաստանին»,- հայտարարել է Ռուլոֆսը:

Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ զանգվածային բողոքի ցույցերը կխափանեն Կիևի և Թբիլիսիի ծրագրերը: «Կիևում ընդդիմադիր ուժերի բողոքի ցույցերն ապացուցեցին, որ ուկրաինացիները ցանկանում են ապրել օրենքով, այլ ոչ թե օլիգարխների կանոններով»,- հավելել է Սաակաշվիլիի կինը:

7734 | 0
Facebook