Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հարցազրույցներ

Ինչպես է Հայկոն պատրաստվում նշել Նոր տարին և ամանորյա ինչ ծրագրերում կտեսնենք նրան

22:10, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ինչպես է Հայկոն պատրաստվում նշել Նոր տարին և ամանորյա ինչ ծրագրերում կտեսնենք նրան

Այն, որ 2018 թվականը կոմպոզիտոր-երգիչ Հայկոն կսկսի գեղեցիկ անակնկալներով, այդ մասին արդեն պատմել ենք: Նա կներկայացնի «Սիրում եմ» նոր երգը և համահունչ տեսահոլովակը, որը նկարահանել է Խորվաթիայում հայտնի ռեժիսոր Ավիկ Սանիչը: Իսկ մինչ այդ MAMUL.am լրատվականի թղթակցը Հայկոյից հետաքրքրվել է, թե ինչպես է պատրաստվում անցկացնել Ամանորը: «Նոր տարին նշելու եմ Երևանում, ընկերներիս և ընտանիքիս հետ»:

Երգիչը նշեց, որ հեռուստադիտողները նրան կտեսնեն նաև ամանորյա եթերում: «Նկարահանվել եմ միայն Հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստված ամանորյա ֆիլմում, որը շատ հետաքրքիր է լինելու»,- նշեց Հայկոն:

Անցնող տարին հագեցած էր Հայկոյի համար: Իր վերջին մենահամերգից տասը տարի անց կոմպոզիտոր-երգչն այս տարվա սեպտեմբերի 8-ին գեղեցիկ և անմոռանալի երաժշտական երեկո պարգևեց իր երգարվեստի սիրահարներին:

2017 թվականին Հայկոն ներկայացրեց նաև «Սիրո հավերժ քաղաք» երգը և տեսահոլովակը:

| | |
5953 | 0