Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի կողմից կենսաբանական զենքի հնարավոր մշակմամբ

11:30, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի կողմից կենսաբանական զենքի հնարավոր մշակմամբ

Ամերիկացի վերլուծաբաններն անհանգստացած են կենսատեխնոլոգիայի ոլորտում Հյուսիսայի Կորեայի հաջողություններով, քանի որ դրանց զարգացմանը կարող է նախորդել արտադրական մասշտաբներով պաթոգենների արձակումն ու կենսաբանական զենքի մշակումը:

Ընդ որում, նման արձակման մասին ամերիկյան հետախուզությանը հայտնի էր դարձել դեռևս 2006թ.-ին, սակայն այդ ժամանակ, ըստ ամերիկյան հետախուզության, հյուսիսկորեացի գինտականներն անհրաժեշտ ունակություններ չունեին:

«ԿԺԴՀ-ն արագորեն ընթանում է դեպի անհրաժեշտ սարքավորման ձեռքբերմանը, որը կարող է կիրառվել կենսաբանական զենքի արտադրական նորագույն ծրագրի իրականացման համար»,- գրում է The Washington Post-ը՝ հղում անելով պաշտոնյաներին և փորձագետներին:

Այժմ Փհենյանն իր գիտնականներին ուղարկում է արտասահման ուսում ստանալու՝ գիտելիքի դիմաց առաջարկելով կենսատեխնոլոգիաների ոլորտում իր ծառայությունները:

8605 | 0
Facebook