Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայի ընդդիմությանն արգելել են մասնակցել նախագահական ընտրություններին

11:15, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Վենեսուելայի ընդդիմությանն արգելել են մասնակցել նախագահական ընտրություններին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է արգելել այն ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը 2018թ. նախագահական ընտրություններին, որոնք բոյկոտի են ենթարկել և չեն մասնակցել կիրակի անցկացված ՏԻՄ ընտրություններին:
     Կիրակնօրյա ընտրությունները բոյկոտի են ենթարկել 3 հինական ընդդիմադիր ուժերը՝ «Ազգային կամք», «Արդարությունը վեր է ամեն ինչից» և «Ժողովրդավարական գործողություն» կուսակցությունները:
     «Կուսակցությունները, որոնք չեն մասնակցել ընտրություններին և դրանք բոյկոտելու կոչերով են հանդես եկել, այլևս չեն կարող ընտրության մասնակցել, դա Ազգային հիմնադիր ժողովի պահանջն է, և ես դրա հետ համաձայն եմ»,- ասել է Մադուրոն:

7175 | 0
Facebook