Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևում հայտնել են պատերազմի սպառնալիքի մասին, որի զոհ կդառնա ողջ Ուկրաինան

10:35, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Կիևում հայտնել են պատերազմի սպառնալիքի մասին, որի զոհ կդառնա ողջ Ուկրաինան

Կիևում հայտարարել են, որ հակակոռուպցիոն գերատեսչությունների և Ուկրաինայի գլխավոր դատախազության միջև կոնֆլիկտը կարող է պատերազմի վերածվել:

Նման կարծիք է հայտնել հակառուպցիոն մասնագիտացված դատախազության ղեկավար Նազար Խոլոդնիցկին ТСН-ի եթերում:

Նա վստահություն է հայտնել, որ եթե կոնֆլիկտը պատերազմի վերածվի, ապա դրան զոհ կդառնա ողջ Ուկրաինան: «Կաշառակերության դեմ պայքարելու փոխարեն մենք միմյանց դեմ ենք պայքարում»,- ասել է նա:

Մինչ այդ հայտնի է դարձել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի գործակալի ձերբակալության մասին, ով փորձել է կաշառել միգրացիոն գերատեսչության պաշտոնյային: Դրան ի պատասխան՝ հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել է, որ գլխավոր դատախազությունն ու ազգային անվտանգության ծառայությունը «փչացրել են» հատուկ գործողությունները, որը նպատակ ուներ բացահայտել միգրացիոն ծառայության կոռուպցիոն սխեման:

5791 | 0
Facebook