Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեթանյահուն պաղեստինցիներին կոչ է արել ճանաչել Երուսաղեմի կարգավիճակը

10:45, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Նեթանյահուն պաղեստինցիներին կոչ է արել ճանաչել Երուսաղեմի կարգավիճակը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինցիները պետք է հասկանան և ընդունեն, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է, և այդ դեպքում, նրա կարծիքով, կարող է խաղաղություն հաստատվել: Այս մասին նա հայտարարել է Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ բանակցություններից հետո, հաղորդում է BBC-ն:

Նեթանյահուի խոսքով՝ Երուսաղեմը 3000 տարվա ընթացքում եղել է Իսրայելի, այլ ոչ թե «ինչ-որ այլ ազգի» մայրաքաղաքը:

Նա նաև «անհեթեթություն» է համարել Երուսաղեմի հետ հրեա ժողովրդի հազարամյա կապի հերքումը:

«Դուք կարող եք այդ մասին կարդալ մի լավ գրքում, որը կոչվում է Աստվածաշունչ: Այդ մասին կարող եք կարդալ նաև այլ գրքերում: Ուրիշ որտե՞ղ կարող է գտնվել Իսրայելի մայրաքաղաքը, եթե ոչ Երուսաղեմում»,- ասել է Նեթանյահուն:

«Որքան շուտ պաղեստինցիներն ընդունեն այդ իրականությունն, այդքան շուտ մենք խաղաղության կհասնենք»,- հավելել է Իսրայելի վարչապետը:

7848 | 6
Facebook