Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժ Սարգսյանին երևի չեն զեկուցել Վանաձորում մանդատագողության, հակասահմանադրական նիստերի մասին». Մարուքյան

10:20, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
«Սերժ Սարգսյանին երևի չեն զեկուցել Վանաձորում մանդատագողության, հակասահմանադրական նիստերի մասին». Մարուքյան

«Ցավոք, տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են: Գուցե այն պատճառով, որ այստեղ խնդիրները կոնկրետ են, իսկ այդ կոնկրետության, հստակ գործի տակ քչերն են ցանկանում մտնել: Միգուցե, նաև այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական ուժերը թույլ են ներկայացված համայնքային մակարդակում և համարում են, որ այդ ընտրությունները երկրորդական են, սակայն քաղաքականությունն առաջին հերթին հենց տեղական մակարդակում է»,- հատված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից

Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ, որ Վանաձորում համամասնական շատ բարդ ընտրապայքարի արդյունքում ՀՀԿ-ն չի հաղթել, ինչպես նաև երևի չեն զեկուցել, որ Վանաձորում ՀՀԿ֊ն ՀՅԴ-ի հետ միասին փոքրամասնություն են կազմել, որից հետո մանդատագողություն է տեղի ունեցել, որից հետո մի տարի հակասահմանադրական նիստեր են գումարվել, որից հետո ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այդ մեկ տարվա գործունեությունը, որից հետո ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային միացել է ՕԵԿ-ը, որից հետո համայնքային ընտրություններին մասնակցելուց առաջ քաղաքական ուժերը մի քանի անգամ ավել են մտածում, որ արժե այս հակապետական, ավտորիտար մթնոլորտում մասնակցել ՏԻՄ ընտրություններին ու նոյեմբերի 5-ի ընտրությունները դրա լավագույն վկայությունը դարձան:

4907 | 1
Facebook