Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40մ

10:00, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40մ

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40մ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

1933 | 0
Facebook