Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձյունը կաթվածահար է արել Եվրոպայի մի շարք օդանավակայանների աշխատանքը

23:10, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Ձյունը կաթվածահար է արել Եվրոպայի մի շարք օդանավակայանների աշխատանքը

Այսօր ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել ամբողջ Եվրոպայում: Եղանակային վատ պայմանների պատճառով մի քանի հարյուր չվերթ է հետաձգվել: Առավել ծանր է իրավիճակը Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում: Գերմանիայում ձյան պատճառով կասեցվել է Դյուսելդորֆի, Ֆրանկֆուրտի և Քյոլնի օդանավակայանների աշխատանքը: Ֆրանկֆուրտում միայն օրվա առաջին կեսին չեղարկվել է 267 չվերթ: Մեծ Բրիտանիայում ձնաբքի պատճառով դադարեցվել է Բիրմինգհեմի, Ուեսթ-Միդլենդսի և լոնդոնյան Լութոն օդանավակայանների աշխատանքը: Դադարեցումներով են աշխատել նաև Ամստերդամի, Ժնևի, Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանների աշխատանքները:

6292 | 0
Facebook