Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իջևանում զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով հիվանդանոցում մահացել է

19:30, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Իջևանում զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով հիվանդանոցում մահացել է

Տավուշի մարզում այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, 21-ամյա Արսեն Կիրակոսյանը՝ իր վարած մոտոցիկլով Իջևան քաղաքի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել նշված փողոցի բնակիչ, 51-ամյա Սվետլանա Բեգլարյանին:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Մոտոցիկլավարը օգնել է տուժածին տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, մեկ ժամ անց նա մահացել է: Աղբյուրի տեղեկություններով՝ մոտոցիկլավար Ա. Կիրակոսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող:

Աղբյուրը` shamshyan.com
6399 | 0
Facebook