Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանն արձագանքել է Երուսաղեմի մասին Թրամփի որոշմանը

16:30, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Իրանն արձագանքել է Երուսաղեմի մասին Թրամփի որոշմանը

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին անմիտ քայլ է անվանել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, ինչպես նաև ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները, հաղորդում է IRNA-ն։ «Նույնիսկ ԱՄՆ-ի ընկերներն են քննադատել այդ չհիմնավորված քայլը»,- այսօր խորհրդարանի նիստում հայտարարել է Լարիջանին։ Նա հավելել է, որ քաղաքական մի շարք ակնառու գործիչներ ու միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, Եվրոպական միությունը, նախազգուշացրել են ԱՄՆ-ին այն հետևանքների մասին, որը կարող է ունենալ, եթե ամերիկյան դեսպանատունը տեղափոխվի։ «ԱՄՆ-ի նախկին նախագահներից և ոչ մեկը նման անխելք քայլ չէր անի»,- հավելել է Լրիջանին։

5105 | 0
Facebook