Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուերտո Ռիկոյում «Մարիա» փոթորկի հետևանքով զոհվել է 64 մարդ

16:05, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Պուերտո Ռիկոյում «Մարիա» փոթորկի հետևանքով զոհվել է 64 մարդ

Պուերտո Ռիկոյի կառավարությունը հաստատել է, որ սեպտեմբերին մոլեգնած «մարիա» փոթորկի հետևանքով զոհվել է 64 մարդ:

Հանրային անվտանգության նախարար Հեկտոր Պեսկերան հայտարարել է, որ աղետի հետևանքով զոհվածների թիվը 62-ից հասել է 64-ի:

Ինչպես հայտնում են պուերտոռիկյան լրատվամիջոցները, այդ մարդկանց զոհվելը կապված չէ փոթորկի հետ, որի հասցրած վնասը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար, այլ կապված է դրա հետևանքների հետ:

Բացի դրանից` հանրային անվտանգության նախարարը հավելել է, որ վնասված էլեկտրացանցերի և հաղորդակցությունների 80%-ը դեռ չի հաջողվել վերականգնել:

6670 | 0
Facebook