Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չկարողանալով տանել պապի մահը՝ տղան մահացել է. որդուց հետո էլ նույն պատճառով մահացել է մայրը

15:25, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Չկարողանալով տանել պապի մահը՝ տղան մահացել է. որդուց հետո էլ նույն պատճառով մահացել է մայրը

Տարօրինակ ու ցավալի դեպք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Սաութ Շիլդս բնակավայրում: Մի քանի օրվա ընթացքում իրար հետևից մահացել է Թոմլին ընտանիքի 3 անդամ: Ըստ բժիշկների՝ պատճառը սրտի ժառանգական անբավարարությունն է, իսկ միգուցե իրար հանդեպ տածած շատ մեծ սերը:

Չկարողանալով տանել պապի մահը՝ տղան մահացել է. որդուց հետո էլ նույն պատճառով մահացել է մայրը
Չկարողանալով տանել պապի մահը՝ տղան մահացել է. որդուց հետո էլ նույն պատճառով մահացել է մայրը

     10-ամյա Ջեք Ֆադա Թոմլինը մեծացել է առանց հոր ու ապրելիս է եղել մոր և մորական պապի հետ: Պապն ու թոռը շատ կապված են եղել իրար հետ, գրում է Daily Mail-ը:
     Պապիկը վերջերս սրտի անբավարարության պատճառով մահացել է: Պապի մահից 18 ժամ անց թոռը մորը՝ Էշլի Թոմլինին, բողոքել է, թե ուժեղ ցավեր ունի կրծքի շրջանում: Մայրն, ով ևս շատ ծանր է տարել հոր կորուստը, կարծել է, թե երեխայի ցավերը կապված են պապի մահվան հետ: 2 ժամ անց, սակայն, տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է՝ կենտրոնական զարկերակի ճեղքվածքից:
Չկարողանալով տանել պապի մահը՝ տղան մահացել է. որդուց հետո էլ նույն պատճառով մահացել է մայրը
Չկարողանալով տանել պապի մահը՝ տղան մահացել է. որդուց հետո էլ նույն պատճառով մահացել է մայրը

     Հոր և որդու մահից 2 շաբաթ անց՝ դեկտեմբերի 4-ին, մահացել է նաև 32-ամյա Էշլին: Նրա անշնչացած մարմինը հայտնաբերել են լոգարանում: Բժիշկները պարզել են, որ նա մահացել է նույն պատճառով, ինչ որդին:

24717 | 0
Facebook