Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր ֆուտբոլի համաշխարհային օրն է

15:05, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Այսօր ֆուտբոլի համաշխարհային օրն է

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նշվում է ֆուտբոլի համաշխարհային օրը։ Այն տոնվում է ՄԱԿ-ի որոշմամբ։ Շատերը կարծում են, որ ֆուտբոլը ծնվել է Անգլիայում, սակայն ֆուտբոլի մասին առաջին հիշատակումները հանդիպում են չինական գրքերում։ Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում չին զինվորները խաղում էին «Ցու Չյու» կոչվող խաղը, որը հնարավորություն էր տալիս նրանց լավ մարզավիճակ պահպանել։ Թե երբ է հայտնվել մեզ հայտնի ֆուտբոլը, պարզ չէ։ Ոմանք կարծում են, որ ֆուտբոլի նախահայրը սաքսոնների դաժան խաղն է եղել։ Անգլիայում՝ 8-րդ դարում, մարտի դաշտում կրած հաղթանակից հետո սաքսոնները ոտքով իրար էին նետում հակառակորդների կտրած գլուխները։ Այդ խաղի մասին քիչ բան է հայտնի․ միայն այն, որ խաղի ընթացքում կար դարպաս և դարպասապահ։ Ֆուտբոլ խաղացել են նաև Հին Հռոմում և Հունաստանում՝ մոտ 2,5 հազար տարի առաջ։ Հունաստանում խաղը կոչվում էր «պայքար գնդակի համար», ինչը ենթադրում էր, որ խաղի ընթացքում կիրառվում էին ուժային հնարքներ։ Առաջին անգամ ցանցով դարպաս տեղադրվել է 1891 թվականին՝ Անգլիայի Հարավի և Հյուսիսի հավաքականների միջև։ Հենց այդ հանդիպումն էլ ընդունված է համարել ժամանակակից ֆուտբոլի առաջին խաղը։

4703 | 0
Facebook