Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի ուղղությամբ արձակված 3 հրթիռներից մեկն ընկել է մանկապարտեզի շենքի վրա

14:20, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Իսրայելի ուղղությամբ արձակված 3 հրթիռներից մեկն ընկել է մանկապարտեզի շենքի վրա

Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը հայտնել է, որ պաղեստինցիները Գազայի հատվածից հրթիռ են արձակել, որն ընկել է իսրայելական Սդերոտե քաղաքի մանկապարտեզներից մեկի վրա:

Այդ պահին մանկապարտեզում մարդ չի եղել: Ռոզենֆելդը նշել է, որ հասցված վնասի չափը դեռևս չի ճշտվել:

Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել, ինչին ի պատասխան իսրայելական օդուժը գրոհել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման որոշ դիրքեր:

Հարձակումը տեղի է ունեցել պաղեստինցիների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման դեմ զանգվածային բողոքի ակցիաների անցկացման օրը:

19226 | 0
Facebook