Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի որոշումից հետո Արաբական պետությունները կոչ են արել միջազգային մակարդակով ճանաչել Պաղեստին պետությունը

12:30, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Թրամփի որոշումից հետո Արաբական պետությունները կոչ են արել միջազգային մակարդակով ճանաչել Պաղեստին պետությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Արաբական պետությունների լիգայի խորհուրդը Կահիրեում կայացած նիստի ժամանակ արտգործնախարարների մակարդակով հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում միջազգային մակարդակով ճանաչել Պաղեստին պետությունը՝ Արևելյան Երուսաղեմում իր մայրաքաղաքով հանդերձ:

Արաբական երկրները մտադիր են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, որպեսզի կառույցը քննարկի Թրամփի վիճահարույց որոշումը: Բացի այդ` ԱՊԼ-ն դիմել է Թրամփի վարչակազմին՝ պահանջելով չեղարկել որոշումը:

Միաժամանակ արաբական պետությունները նշել են, որ շարունակում են կողմ մնալ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակին: Նրանք ընդգծել են, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին պարտադրի կատարել ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը, դադարեցնել 1967թ. հունիսի 4-ից ի վեր պաղեստինյան ու արաբական տարածքների շրջափակումը:

7126 | 0
Facebook