Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապօրինի ծառահատման դեպք՝ Մուսալեռ գյուղում

14:15, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Ապօրինի ծառահատման դեպք՝ Մուսալեռ գյուղում

Ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի փայտամշակման արտադրամասերից մեկում ապօրինի ծառահատման արդյունքում ստացված գերաններ ու տախտակներ կան: Ոստիկանության խումբը արտադրամսում հայտնաբերել է 10 խ/մ հացենու և 11 խ/մ կաղնու տախտակներ, 2,3 խ/մ բարդու գերաններ, ինչպես նաև կիսապատրաստ փայտյա դետալներ և փայտյա արտադրական թափոններ, որոնց վերաբերյալ արտադրամասի տնօրենը ձեռքբերման համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ պետությանը պատճառվել է 4 մլն 464 հազար դրամի նյութական վնաս: Քննությունը շարունակվում է:

Ապօրինի ծառահատման դեպք՝ Մուսալեռ գյուղում
4799 | 0
Facebook