Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ամոթ ա մեր թասիբին, էս մարդը մեզ խայտառակում ա». մարտունեցիները ստորագրահավաք են սկսել ընդդեմ Հակոբ Հակոբյանի. «Ժամանակ»

12:00, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
«Ամոթ ա մեր թասիբին, էս մարդը մեզ խայտառակում ա». մարտունեցիները ստորագրահավաք են սկսել ընդդեմ Հակոբ Հակոբյանի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ հայրենի Մարտունու շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել:

Նշենք, որ օրերս Հակոբ Հակոբյանը անդրադառնալով շուկայում վերջին թանկացումներին՝ հայտարարել էր, թե աղքատների համար ի՞նչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե՝ էժան:

Մարտունեցիները սկսել են ստորագրահավաք, հեղինակները պահանջում են Հակոբ Հակոբյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ խայտառակում է ոչ միայն իրեն, այլ նաև բոլոր մարտունեցիներին. «Ամոթ ա մեր թասիբին, էս մարդը մեզ խայտառակում ա, եթերներից չի իջնում իր խայտառակ հայտարարություններով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

7188 | 2
Facebook