Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին

11:50, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանկություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման փաթեթին, գրում է ամերիկյան Politico պարբերականը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին:

Մասնավորապես, պատժամիջոցները պետք է սահմանվեն ռուսական ընկերությունների նկատմամբ, որոնք խախտել են «սառը պատերազմի» ժամանակ կնքված համաձայնագիրը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն դժգոհություն էր հայտնել՝ կապված SSC-8 ռուսական հրթիռների տեղակայման և ստեղծման հետ: Ռուսաստանում այն կրում է 9M729 անվանումը:

Թրամփի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Թրամփը ցանկանում է հստակ ազդանշան ուղարկել Ռուսաստանին այն մասին, որ մտադիր է այդպիսով արձագանքել համաձայնագրի խախտմանն ու փոխել Կրեմլի տնտեսական ծրագրերը:

8055 | 0
Facebook