Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Քալիֆորնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել

00:05, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Թրամփը Քալիֆորնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, որպեսզի դաշնային ֆինանսական օգնություն հատկացվի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարի և դրանց հետևանքները վերացնելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին: «Այսօր Նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիայի նահանգում արտակարգ դրություն է հայտարարել և հրամայել լրացուցիչ դաշնային օգնություն տրամադրել` դեկտեմբերի 4-ին սկսված հրդեհների դեմ պայքարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վերջին տվյալներով՝ Քալիֆոռնիայում մոտ 640 քառ, կմ տարածք հրդեհվել է: Հրդեհների մարման համար աշխատում է ավելի քան 5,5 հազար հրշեջ փրկարար: Աղետի պատճառով ավելի քան 190 հազար մարդ տարհանվել է:

9543 | 1
Facebook