Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Ինչպես է թանկ դեղորայքը ձեռք բերվել այդպիսի էժան տարբերակով». Խաչատրյանը «Գարդասիլ»-ի մասին հարց է ուղղել ԱՆ-ին

17:00, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
«Ինչպես է թանկ դեղորայքը ձեռք բերվել այդպիսի էժան տարբերակով». Խաչատրյանը «Գարդասիլ»-ի մասին հարց է ուղղել ԱՆ-ին

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունն իր ուշադրության կենտրոնում է պահել Պապիլոմա վիրուսի դեմ օգտագործվող «Գարդասիլ» պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: «Մեր խմբակցությունը հարցում ուղարկեց Առողջապահության նախարարություն, որտեղ մի քանի հետաքրքիր տվյալներ ներկայացվեցին: Առաջին հերթին ուզում եմ ուշադրություն դարձնենք «Գարդասիլի» գնին: Շուկայական արժեքը 70-160 դոլար է՝ ըստ տարբեր աղբյուրների: Լևոն Ալթունյանի հայտարարության, և ԱՆ-ի տված պատասխանի համաձայն, այն ձեռք է բերվել ընդամենը 4.5 դոլարով: Ցանկացած բանական մարդու մոտ հարց է առաջանում՝ ինչպես կարող է թանկ դեղորայքը ձեռքբերվել այսպիսի էժան տարբերակով: Այս հարցմանն ի պատասխան ԱՆ-ից ասացին, որ պատվաստանյութը ձեռք է բերվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցներով՝ պատվաստանյութերի ու պատվաստումների գլոբոլ դաշինքի ֆինանսավորմամբ: Նշվում է, որ գնման գործընթաց չի իրականացվել: Այս դեպքում շատ պարզ հարց է առաջանում, թե ինչ ուղղությամբ է գնացել 4.5 դոլարը, որովհետև հայտնի է, որ ձեռք է բերվել 34.5 հազար դեղաչափ և եթե բազմապատկում ենք, ստանում ենք 150 հազար ԱՄՆ դոլար, որը, չգիտես ինչ հիմնավորմամբ է դուրս գրվել մեր բյուջեից»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը:

Վերջինի խոսքով՝ «Գարդասիլ» պատվաստանյութը ցուցված է ինչպես արական, այնպեսլ էլ իգական սեռին: «Անհրաժեշտ եմ համարում կենտրոնանալ նաև «Գարդասիլի» պատվաստումից հետո առաջացած իմունիտետին, որը տարբեր գրականության տվյալներով, կարող է տևել 3, 5 կամ 10 տարի: Ինչու չկա ավելի երկար ժամանակահատված, որովհետև այն շուկայում հայտնվել է միայն վերջին 10 տարում: Փաստորեն չկա լուրջ և երկարաժամկետ հետազոտություն: Մենք կարող ենք հիշել բազմաթիվ դեղեր, նույնիսկ Գերմանիայում դեռևս 60-ական թվականներին ներմուծված, որոնց շատ հեռավոր ազդեցություններն արտահայտվում են գենետիկ մակարդակով: Այսօր Գերմանիան քաղում է դրա պտուղները և ծնվում են բազմաթիվ արատներով երեխաներ: Բավականին կարճ է «Գարդասիլով» հետազոտութունների տևողությունը, որ մենք խոսենք նրա հեռավոր արդյունքների մասին»,- եզրափակեց նա:

3230 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am