Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Կարո՞ղ է ձեզ նրա համար չեն մեղադրել, որպեսզի ցուցմունք տաք Սեֆիլյանի դեմ». փաստաբանի հարցը՝ Հովհաննես Պետրոսյանին

16:30, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
«Կարո՞ղ է ձեզ նրա համար չեն մեղադրել, որպեսզի ցուցմունք տաք Սեֆիլյանի դեմ». փաստաբանի հարցը՝ Հովհաննես Պետրոսյանին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Հրապարակվում են Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքները, նա պատասխանում է Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի հարցերին, թեև նախորդ նիստում հայտարարել էր, որ հրաժարվում է ցուցմունքներ տալ դատարանի առջև:

Փաստաբանը դիմելով Հ. Պետրոսյանին, հարցրեց. «Ձեր վերջին հարցաքննությանը դուք նշել էիք, որ առաջարկել եք զինված իշխանափոխություն, իսկ Ժիրայր Սեֆիլյանն էլ ամբողջովին դեմ էր այդ գաղափարին, իսկ մյուս ցուցմունքում ասացիք, որ ուժային գործով իշխանափոխությունը դարձյալ ձեր մտադրությունն է եղել, բայց ասել եք, որ ժիրայր Սեֆիլյանը մասամբ է համաձայն եղել և ասել է, որ զինված իշխանափոխություն միայն այն դեպքում կանենք, եթե ժողովուրդը ցանկանա և պահանջի: Այդպե՞ս է»:

Ամբաստանյալն ասաց, որ ճիշտ է, ինքն սկզբում «ծայրահեղական տրամադրվածություն» ունեցել է. «Ես նշել եմ, որ սկզբնական շրջանում իմ հանդիպումները Սեֆիլյանի հետ եղել են և ավելի շատ ես եմ ներկայացրել տեսակետներ, քան լսել նրան»:

Փաստաբանի դիտարկմանը` փաստորեն, զինված ապստամբությունը եղել է բացառապես ձեր գաղափարը, ոչ թե Սեֆիլյանի, Պետրոսյանն ասաց. «Եթե իմ գաղափարը լիներ, ես այստեղ չէի լինի»:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց. «Կոնկրետ պատասխան տվեք` ձեր գաղափա՞րն է եղել», Պետրոսյանն արձագանքեց. «Ես արդեն բավարար պատասխան տվել եմ այդ հարցին»:

Տ. Հայրապետյանը շարունակեց. «Այդ դեպքում հարց եմ ուղղում` եթե ձեզ մոտ է «ծնվել» իշխանափոխությունը, և զինված գործողությունը ձեր գաղափարն է եղել` մի դեպքում նշել եք, որ Ժ. Սեֆիլյանը համաձայն չի եղել ընդհանրապես, մյուս դեպքում` մասամբ է եղել, եթե միայն ժողովուրդը կցանկանա, ապա, ինչու են Սեֆիլյանին մեղադրում դրա համար, բայց ձեզ չեն մեղադրում այդ մեղադրանքով»:

Դատավորը միջամտեց` ամբաստանյալին հորդորելով չպատասխանել հարցին` «կարիք չկա այդ հարցին պատասխանել, և ամբաստանյալը չէ, որ պետք է որակումներ տա, սխալ հասցեատեր եք ընտրել, պարոն Հայրապետյան»:

Սեֆիլյանի փաստաբանի հաջորդ հարցը հետևյալն էր` «կարո՞ղ է ձեզ չեն մեղադրում նրա համար, որ դուք ցուցմունք տայիք Սեֆիլյանի դեմ»:

Հ. Պետրոսյանը կարճ պատասխանեց` «ոչ»:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գևորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձևավորելու, զորամաս և Երևանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի համար:

1688 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am