Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Սահմաններ չեն լինի. Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Brexit-ի հարցով համաձայնության են հասել

15:35, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
Սահմաններ չեն լինի. Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Brexit-ի հարցով համաձայնության են հասել

Brexit-ի հարցով հաջողվել է զգալի առաջընթացի հասնել: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, ասել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:

Ուրբաթ օրն առավոտյան Բրյուսել է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Նա մասնակցել է Իռլանդիայի հետ սահմանների մասին հարցի քննարկմանը: Թերեզա Մեյը նշել է, որ սահմաններն անփոփոխ և առավելագույնն ազատ կմնան:

Բացի այդ Մեծ Բրիտանիայում ԵՄ քաղաքացիները կկարողանան ապրել, ինչպես նախկինում, և Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի 3 միլիոն քաղաքացիների իրավունքները կերաշխավորվեն բրիտանական օրենսդրությամբ:

Թերեզա Մեյն ընդգծել է, որ Բրիտանիան կլքի Եվրոմիությունը, սակայն կողմ է հետագայում ԵՄ-ի հետ խորը համագործակցությանը:

Brexit-ի հարցով բանակցությունների՝ ակտիվ փուլ անցնելու համար 3 հարց պետք է լուծվի. Մեծ Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների իրավունքը, փոխհատուցման չափը, որը Լոնդոնը վճարում է Բրյուսելին միությունը լքելու համար, և իռլանդական սահմանը:

3697 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am