Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հետաքրքիր է

Գիտնականները գազավորված ըմպելիքի և ասթմայի միջև կապ են գտել

22:10, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ.
Գիտնականները գազավորված ըմպելիքի և ասթմայի միջև կապ են գտել

Նախադպրոցականները, ովքեր մեծ քանակությամբ քաղցր գազավորված ըմպելիքներ են օգտագործում, առավել հաճախ են տառապում ասթմայով և դրա հետ կապված բարդություններով, քան իրենց հասակակիցները: Այս մասին հայտարարել են գիտնականները Annals of the American Thoracic Society ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ կյանքի առաջին տարիներին և նույնիսկ հղիության ժամանակ գազավորված ըմպելիքներից հրաժարումը կարող է երեխային պաշտպանել ասթմայի զարգացումից»,- հայտարարել է Հարվարդի համալսարանի գիտնական Շերիլ Ռիֆաս Շիմանը:

Նրա խոսքով՝ իմունային բջիջների աշխատանքի այդ խախտումները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ միկրոբների հետ երեխաների ոչ բավարար կոնտակտի, ինչպես նաև քրոնիկ բորբոքումների և նյութափոխանակության խախտումների հետևանքով:

| | |
17723 | 0