Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Նա ժամանակի ծանրությունն իր վրա վերցնող հեղինակ էր». կկայանա Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գրքի շնորհանդեսը

14:15, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
«Նա ժամանակի ծանրությունն իր վրա վերցնող հեղինակ էր». կկայանա Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գրքի շնորհանդեսը

«Լևոն Խեչոյանն անմրցելի էր ոչ միայն գրականության մեջ, այլև մարտի դաշտում: Նա երբեք կողքից դիտողի կերպարում չգտնվեց, գրիչը մի կողմ դրեց ու մեկնեց ռազմաճակատ, երբ հայրենիքն ուներ դրա կարիքը»,- գրողի մասին ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Այսօր` դեկտեմբերի 8-ին, մեծ գրողի ծննդյան օրը կկայանա գրողի վերահրատարակված «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ընդամենը 200 օրինակ տպաքանակով: Այն պատկանում է արցախյան պատերազմի վիպականացման փորձերի շարքին: Բայց այս ստեղծագործության մեջ չկան բուն պատերազմի ընթացքն ու հանգույցները պատկերող նկարագրություններ:

«Նա այն մարդն էր, որն իր խնկի ծառերը գիտեր, իր երկրի հողի դողը գիտեր և դրանց անունից էլ մեզ հետ խոսում էր։ Ուժ կար մեջը, քանդակագործի թափ կար, նրա գրական ձեռքն այդպիսին էր: Մարդու մեջ խորանալ գիտեր, ժամանակի ծանրությունն իր վրա վերցնող հեղինակ էր: Գրականության մեջ զինվորի նման էր: Բառի գինը գիտեր, լռակյաց էր, քիչ էր խոսում, գիտեր, որ արտասանված բառը արժեք է»,- այսպես է բնութագրում հեղինակին կինոգետ
     Դավիթ Մուրադյանը:

Լևոն Խեչոյանը 2000-ին «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։

Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991-ին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 -ի հունվարի 15-ին: Խեչոյանը մասնակցել է Արցախյան պատերազմին։

Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներնև այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915-ի Եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։

«Նա ժամանակի ծանրությունն իր վրա վերցնող հեղինակ էր». կկայանա Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գրքի շնորհանդեսը
«Նա ժամանակի ծանրությունն իր վրա վերցնող հեղինակ էր». կկայանա Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գրքի շնորհանդեսը
984 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am