Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փհենյանն ԱՄՆ-ի վրա առավել մեծ տպավորություն թողնելու համար Սուրբ ծննդին հրթիռի արձակում է նախապատրաստում

12:50, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
Փհենյանն ԱՄՆ-ի վրա առավել մեծ տպավորություն թողնելու համար Սուրբ ծննդին հրթիռի արձակում է նախապատրաստում

Հյուսիսային Կորեան մոտ ժամանակները կարող է «Փուքիքսոն-3» նոր բալիստիկ հրթիռի արձակում իրականացնել, հաղորդում է ճապոնական Chosun Ilbo պարբերականը:

«Մենք Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռի արձակման նախապատրաստման նշաններ ենք գրանցել»,- պարբերականը մեջբերում է իր աղբյուրի խոսքը:

Tokyo Shimbun պարբերականն, իր հերթին, հայտնել է Հյուսիսային Կորեայում «Փուքիքսոն-3»-ի նախատիպի մշակման հաջող ավարտի մասին: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Փհենյանն արդեն ունի նման 5 նախատիպ և պատրաստվում այն գործարկել մոտ ժամանակները:

Chosun Ilbo-ն նշում է, որ նոր բալիստիկ հրթիռի արձակումը կիրականացվի սուրբծննդյան արձակուրդների ժամանակ՝ ԱՄՆ-ի վրա առավել մեծ տպավորություն թողնելու համար:

8045 | 1
Facebook