Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Կարո Եղնուկյանն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին

12:10, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
Կարո Եղնուկյանն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին

«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին` քրեական գործից Եղնուկյանի մասով գործն անջատելու կամ Եղնուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու կամ դատական նիստերն առանց Եղնուկյանի մասնակցության անցկացնելու մասին:

Ստորև ներկայացնում ենք միջնորդությունից մի փոքր հատված:

«Այս մտահոգիչ ահազանգը, որ ես բարձրաձայնում եմ հիմա առողջությանս հետ կապված, շատ հավանական է ողբերգական ավարտ կունենա եթե շտապ ձևով առաջը չառնվի։ Այդ իսկ պատճառով ցանկանում եմ մանրամասնել մինչև կալանավորումս իմ ունեցած հիվանդությունների և կալանավայրում դրանց հետագա ընթացքի մասին:

Վերջին 16 ամիսների ընթացքում՝ գտնվելով կալանավայրում, ես չեմ բարձրաձայնել իմ մի շարք հիվանդությունների մասին, որոնք ես ունեցել եմ մինչև կալանավորվելը: Չեմ ահազանգել դրանց մասին քանի, որ քրեակատարողական հիմնարկը որոշ չափով անհրաժեշտ պայմանները ապահովել էր և ես ստացել եմ ընտանիքիս հետևողական աջակցությունը՝ համապատասխան դեղորյաքների և սարքավորումների հետ կապված։

Վերջին 5 դատական նիստերին մասնակցելու պատճառով առաջացած «կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնյա»-ն միանալով արդեն խրոնիկական դարձած արյան մակարդելիության և խոլիստերինի պրոբլեմների հետ մի քանի անգամ բազմապատկում է ինսուլտի և սրտի կաթվածի ռիսկայնությունը և դրա ուժգնությունը:

Ի տարբերություն «խրոնիկ հիպերտոնյա»-ի, որը կարգավորվում է դեղորայքով, «կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնյա»-ն դրվագային է, որը տեղի է ունենում որոշակի իրավիճակի պատճառով։ Կրիզիսային է համարվում, եթե արյան ճնշման և զարկերակի տատանումը շատ մեծ է։ Իմ դեպքում նորմալ ամենօրյա ճնշումս 120/80-ից իսկ զարկերակս՝ 70։ Երբ էպիզոդ է տեղի ունենում արյանս ճնշումը կտրուկ և ակնթարթային կերպով բարձրանում է 220/120 և ավելի, իսկ զարկերակս՝ 146 և ավելի։ Այս կտրուկ և ակնթարթային բարձրացումը համադրելով արդեն գոյություն ունեցող արյան մակարդելիության և խոլեստերինով պայմանավորված խնդիրների հետ, բավականին բարձրացնում է ինսուլտի և սրտի կաթվածի հավանականությունը, որը անխուսափելիորեն կարող է հանգեցնել մահվան»,- գրել է Կ. Եղնուկյանը կալանավայրից:

2170 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am