Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցազրույցներ

«Ավելի լավ է ասեն՝ այդ աղջիկը տենց էլ մենահամերգ չտվեց, քան դա լինի միջին կարգի մի բան». Լիանա

13:05, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
«Ավելի լավ է ասեն՝ այդ աղջիկը տենց էլ մենահամերգ չտվեց, քան դա լինի միջին կարգի մի բան». Լիանա

Տևական դադարից հետո երգչուհի Լիանան վերադարձավ «Շնորհավոր լինի» երգով՝ նվիրված նորահարսերին: Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: «Առաջին անգամ էի երգում Վահրամի ստեղծագործություններից, ի դեպ ասեմ՝ շատ սիրով եմ երգել և շատ սիրում եմ այդ երգը: Միգուցե մեր հայ հարսիկներին է նվիրված, դրա համար: Առհասարակ ես մեր հայ կանանց շատ եմ սիրում և գնահատում: Հոգով եմ երգել, որ բոլորի սրտերին հասնի»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհին:

«Ավելի լավ է ասեն՝ այդ աղջիկը տենց էլ մենահամերգ չտվեց, քան դա լինի միջին կարգի մի բան». Լիանա

Լիանայից հետաքրքրվեցինք՝ առաջիկայում մենահամերգով հանդես գալու ծրագիր ունի՞: «Շատ եմ ուզում համերգ ունենալ, բայց դա պետք է լինի լավ համերգ, որի մեջ կներառվի կենդանի ձայնով երաժշտական գործիքավորում, կմասնակցեն պարի խմբեր, կլինեն հագուստներ, լույսեր: Ես մաքսիմալիստ մարդ եմ, կամ պիտի լինի հզոր, կամ ավելի լավ է՝ չլինի: Ավելի լավ է ասեն՝ այդ աղջիկը տենց էլ մենահամերգ չտվեց: Հենց հիմա կարող եմ միջին կարգի համերգ կազմակերպել, բայց չեմ ուզում»,- եզրափակեց երգչուհին:

12091 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am